
«Սառը պատերազմի» ժամանակ ավելի հեշտ էր, քան ներկայումս է. Ջոն Քերի

SBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Սառը պատերազմի» ժամանակ եղել է ավելի հեշտ, քան ներկայումս է: Քերին համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետդեպարտամենտում ունեցած ելույթում:
Նրա ելույթն առնչվել է ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատանքների պլանավորմանը. «Այն ժամանակ ավելի հեշտ էր, քան ներկայումս է, կամ էլ կարելի է ասել, որ ավելի ճիշտ կլինի ասել, որ ավելի պարզ էր: Ընտրությունն ավելի պակաս բազմատեսակ էր, պակաս բարդ էր:
Այն ավելի պայծառ էր, ավելի հստակ. ժողովրդավարություն ու կոմունիզմ («երկաթե վարագույր»), Արևմուտք ու Արևելք: Եվ շատ բան ենթարկված էր այդ երկբևեռ աշխարհի ուժին: Ներկայիս աշխարհը շատ ավելի բարդ է»:
Քերին բերել է Մերձավոր Արևելքի ու Բալկանների օրինակները, ուր «ազատության» մեջ են հայտնվել տեղի ուժերը՝ արմատական իսլամ, իսլամիզմ: Քերին ընդգծել է նաև համայն աշխարհում փոփոխությունների տեմպի արագանալը: