Բաժիններ՝

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Միրկադիրովին կալանքի տակ առնելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում հայտնի լրագրող ու քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ առնելը:

RWB-ի՝ ԱՊՀ երկրների ու Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի պետ Յոհան Բիրը հայտարարել է, որ Թուրքիայից Միրկադիրովին արտաքսելը եղել է ապօրինի և հետևաբար Թուրքիայի իշխանությունները մասնակից են Ադրբեջանում այդ լրագրողի հալածանքներին.

«Միրկադիրովի դեմ ներկայացված ծանր մեղադրանքները կատարելապես անհեթեթություն ու հիմարություն են: Ինչպե՞ս կարող է լրագրողը փոխանցել գաղտնի փաստաթղթեր, երբ դրանք մատչելի չեն նրա համար»:

Միրկադիրովը մեղադրվում է պետական դավաճանության (Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու) մեջ: Ապրիլի 21-ին ադրբեջանական դատարանը նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930