Բաժիններ՝

ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհուրդը Գլխավոր դատախազությանը խնդրել է զբաղվել Ժիրինովսկու հարցով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհուրդն այսօր նամակ է հղել Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով դիմել Պետդումային, որպեսզի վերջինս իր համաձայնությունը տա քրեական գործ հարուցելու համար Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու նկատմամբ:

Խորհրդի բազմաթիվ անդամների կարծիքով՝ Ժիրինովսկին ապրիլի 18-ին ցինիկաբար վիրավորել է Россия сегодня լրատվական գործակալության հղի լրագրողուհուն և նվաստացրել է նրան: Խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովը նամակում նշել է, որ Ժիրինովսկին իր արտահայտություններով ու բռնության սպառնալիքներով խոչընդոտել է լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը, որով և նա խախտել է քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բացի այդ, խորհրդում կարծում են, որ պատգամավորի օգտագործած բառապաշարն ու նրա հրապարական գործողությունները ստվեր են նետում Ռուսաստանի խորհրդարանի հեղինակության վրա, ինչպես նաև հանդիսանում են ակնհայտ անհարգալից մոտեցում ողջ հանրության նկատմամբ՝ միտված լինելով վիրավորել հավատացյալների կրոնական զգացմունքները, որով և նա խախտել է քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին կետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930