Բաժիններ՝

Իրաքի զորքերը ԴԱԻՇ-ի զինյալներին դուրս են մղում Ռամադիի կենտրոնից

Իրաքյան զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռամադի քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի թաղամասեր, որոնք ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրավել էին մայիսին:

Իրաքի զինվորականների գնահատականների համաձայն՝ քաղաքում կարող է գտնվել 350-500 զինյալ, ներառյալ մահապարտ-ահաբեկիչներ, հայտնում է BBC-ն:
Իրաքի զորքերը տեղի աշխարհազորայինների ու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ մարտեր են մղում Ռամադիում արդեն երկրորդ օրը շարունակ:

Նշենք, որ քաղաքի վրա հարձակումը պատրաստվում էր մի քանի ամիս: Զորքերի նախապատրաստության ընթացքում զորքերը փակել էին զինյալների մատակարարման ուղիները, իսկ քաղաքի բնակիչներին խնդրել հեռանալ քաղաքից:

Ներկայում իրաքյան զորքերը մոտենում են քաղաքի կենտրոնում գտնվող կառավարական շինությունների համալիրին: Հաղորդվում է, որ նրանց դեմ մարտնչում են մահապարտներն ու դիպուկահարները:

Զինյալների հետ միասին քաղաքում առաջվա պես գտնվում են տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք: Տեղեկություններ կան, որ նրանց ԴԱԻՇ-ի ահաբեկիչները խմբերով հավաքում են անհայտ նպատակով:

Ինչպես BBC-ի հետ թղթակցի զրույցում հայտարարել է Անբար նահանգի նահանգապետը, Իրաքի իշխանությունները հաշվարկում են քաղաքը իրենց վերահսկողության տակ վերցնել արդեն այս հանգստյան օրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս