Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավերիչ տորնադոները խլել են 6 մարդու կյանք

Տորնադոները նախօրեին պատուհասել են ԱՄՆ-ի հարավը, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել ու 40-ը տուժել են, հայտնել են տեղի իշխանություններրը:

1 մարդ զոհվել է Միսսիսիպի նահանգի հյուսիսում՝ Բենթոն շրջանում: Նույն նահանգի Հոլի-Սփրինգս քաղաքում մահացել է 2 մարդ, այդ թվում՝ 7-ամյա մի տղա, հայտնել է քաղաքի քաղաքապետը:

Արկանզաս նահանգում 18-ամյա մի աղջիկ մահացել է, երբ ծառն ընկել է իր տան վրա՝ քանդելով ննջարանի պատը:

2 մարդ զոհվել է Թեննեսիում, բացի այդ, նույն նահանգում 2 մարդ անհետ կորած է համարվում:

Ընդհանուր առմամբ՝ արձանագրվել է նվազագույնը 21 տորնադո Այովա, Միսսիսիպի, Թեննեսի նահանգներում, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ի ազգային հիդրոօթերևութաբանական ծառայությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս