Բաժիններ՝

Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական կայքին:

«Հետաքննության տվյալով՝ հենց Խոդորկովսկին, լինելով նավթային ՅՈՒԿՕՍ ընկերության վարչության նախագահ ու բաժնետեր, հանձնարարել է իր աշխատակիցներ Նևզլինին ու Պիչուգինին, ինչպես նաև այլ անձնանց՝ Պետուխովի ու Ռիբինը սպանությունը, ում ծառայողական գործունեությունը հակասել է ՅՈՒԿՕՍ-ի շահերին: Հետաքննության համար միանգամայն ակնհայտ է, որ այդ հանցագործությունները կատարվել են»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն հեռակա կարգով ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն մեղադրել է երկու սպանություն կազմակերպելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս