Բաժիններ՝

Թուրքիան Ռուսաստանին մեղադրում է կիբերպատերազմ սկսելու մեջ

Թուրքական կայքերի վրա հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով հատուկ ծառայություններում աղբյուրներին:

Թերթը նաև հայտնում է, որ ռուսական հատուկ ծառայությունները դիտավորյալ են օգտագործում Anonymous ցանցահենային խմբին, որպեսզի իրենցից հեռացնեն ուշադրությունը:

«Դա Ռուսաստանի սանձազերծած կիբերպատերազմի մի մասն է Թուրքիայի դեմ»,- գրում է թերթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Anonymous-ի ցանցահենները հայտարարել են Թուրքիայի իշխանությունների դեմ խոշորամասշտաբ կիբերպատերազմի մասին՝ նրանց մեղադրելով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ:

«Մենք այլևս չենք անտեսի, որ Էրդողանը՝ Թուրքիայի ղեկավարը, աջակցություն է ցուցաբերում ԴԱԻՇ-ին»,- հայտարարել է Anonymous-ը:
Անցած շաբաթ ցանցահենային հարձակման էր ենթարկվել թուրքական մոտ 40 հազար կայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս