Ռուսաստանը և ԱՄՆ-ը քննարկում են տրիլիոնավոր դոլարների համագործակցության պլան. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հետախուզությունն իրեն ցույց է տվել այսպես կոչված «Դմիտրիևի փաթեթը», որն ինքը՝ Կիրիլ Դմիտրիևն է ցույց տվել ԱՄՆ-ում. տեղեկացրել է 24 Канал-ը։

«Այնտեղ մոտ 12 տրլն դոլարի ծավալ կա, և դա իբր տնտեսական համագործակցության փաթեթն է Ամերիկայի ևՌուսաստանի միջև։ Այսինքն՝ մենք լսում ենք այդպիսի կամ նման երկկողմ փաստաթղթերի մասին Ամերիկայի և Ռուսաստանի միջև»,- բացատրել է Զելենսկին։

Նա ավելացրել է, որ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ փաստաթղթերում կարող են լինել նաև Ուկրաինայի հետ կապված հարցեր։

Զելենսկին ընդգծել է, որ ցանկացած պաշտոնական պայմանավորվածություն անվտանգության ոլորտում, տնտեսական համագործակցությունում, այլ երկրների հետ կսորագրվի միայն Ուկրաինայի մասնակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728