Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է տեսագրություն, որտեղ նշվում է, որ ռազմավարական հրթիռակիրները գրոհում են ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի» օբյեկտները։
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որն զբաղվում է պետության առաջին անձանց պահպանությամբ, ինչպես նաեւ դրամանենգների եւ կիբեռհանցավորության դեմ պայքարով:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարող է հաղթել 2017թ. նախագահական ընտրություններում, կարծում է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։
Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում հարսանիքի ժամանակ ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը պայթել է, ինչի հետևանքով սպանվել է 21 մարդ, 42-ն ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է korrespondent.net-ը։
ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինն առաջարկ է ստացել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից՝ զբաղեցնել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հայտնում են Սպիտակ տնից։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրրամփին։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գիշերը հանդիպել են Լիմայում և բանակցություններ անցկացրել Սիրիայի, Ուկրաինայի և երկկողմ հարաբերությունների հարոցով, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը նոյեմբերի 17-ին սկսել է գործերի հանձնումը Դոնալդ Թրամփի շրջապատին:
Նոյեմբերի 14-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու մասին կառավարության առաջարկությունն ու հանձնարարել է ՊՆ-ին եւ ԱԳՆ-ին բանակցել, համաձայնեցնել եւ ստորագրել Հայաստանի հետ: Այդ տեղեկությունը Հայաստանի հասարակության շրջանում տվեց մտահոգությունների առիթ: Դատելով զարգացումներից, միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը դեռեւս անցնելու է որոշակի ընթացք:
Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոր ձեւավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչեւ նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը:
Այս տարվա սեպտեմբերի 9–ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Սերժ Սարգսյանի արձագանքը պատգամավորի բողոքներին բավականին սառն է եղել, ինչից հետո Սեդրակյանը խորը ընկճախտի մեջ է ընկել:
Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որն այս տարվա հուլիսից Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն է, Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում ձեռքից ձեռք են խլում:
Վիկտոր Դալլաքյանի կուսակցական բեմելը եւ համագումարը, որ պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին, հետաձգվել է: Հիմա ասում են, որ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Սակայն այս ամսաթիվը նույնպես վերապահումով է ասվում, որովհետեւ շատերը կարծում են, որ այն հնարավոր է ընդհանրապես տեղի չունենա:
Ինչպես պնդում են լրագրողները, հենց այդ շենքից է գերատեսչությունը վարել լրտեսում, «որի նպատակակետերն են եղել ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ինչպես նաեւ առնվազն 38 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան եւ Ֆրանսիան»: Լրագրողների տվյալներով՝ նրանք այս եզրակացություններին են հանգել՝ ուսումնասիրելով, մասնավորապես, այն փաստաթղթերը, որոնք իրենց է տրամադրել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենը, ինչպես նաեւ ծանոթանալով շենքի ճարտարապետական պլաններին եւ հարցուփորձ անելով AT&T-ի մի շարք նախկին աշխատակիցների:
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մարկին հայտնել Է, որ իր նստավայրի տանիքին գտնվող ուղղաթիռի հրապարակը վերափոխվել Է յուրօրինակ կախովի այգու, որտեղ բանջարեղեն եւ մրգեր կաճեցնեն պալատի ճաշարանի համար, տեղեկացնում է BBC-ն:
Արքայազն Հարին անցած շաբաթ հայտարարել է, որ անհանգստանում է իր նոր սիրեցյալի՝ Մեգան Մարքլի անվտանգության համար, որը բախվել է իր հասցեին հնչող վիրավորանքների ալիքին եւ տանջվում է ֆոտոթղթակիցների հետապնդումներից: Այդ մասին ասված է Քենսինգթոնյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որը պաշտոնապես հաստատել է բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի եւ ԱՄՆ-ից 35-ամյա դերասանուհու միջեւ հարաբերությունների առկայությունը:
Համաշխարհային մամուլը նորից սևեռվել է նույն թեմայի վրա։ Ռուսաստանում կաշառակերության մեղադրանք է հարուցվել ՌԴ Տնտեսական զարգացումների նախարար Ակեքսեն Ուլյուկաևի նկատմամբ: Պուտինի երկրպագուները ոգևորված են: Նրանց կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է հավաքում:
Եվրոպական տարբեր երկրներից Բելգիա ժամանած Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետեւորդները Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բողոքի երթ են իրականացրել:
2 մլն 236.4 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկվել Իտալիայից` աճելով 75.2 տոկոսով:
Ռուսաստանը կապեր է հաստատում այն մարդկանց հետ, ովքեր կարող են մաս կազմել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմին և հույս ունի, որ ԱՄՆ եկող վարչակազմում կհայտնվեն նոր մոտեցումներ Սիրիայի հարցով, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ լուծել խնդիրները:
Մեր հարցին, թե արդյոք բավարար չէ՞ ռուսական ռազմաբազայի հզորությունը, Մ.Գրիգորյանը պատասխանեց. «Ինձ թվում ա` չէ: Մեր տարածաշրջանը 4 կողմից վտանգ կա մեզ: Դրա համար էլ ինչքան հզոր լինենք, էնքան լավ: Էսօր ռուսական բանակը մեծ տարածք ա պաշտպանում` Լենինականից մինչև սաղ զաստավներն էլ նստած ա: Ինչքան հզոր լինի, էնքան ամուր կլինի, մանավանդ Թուրքիայի սահմանը: Թուրքիայի սահմանն ինչքան հզորացնեն, էնքան մեզ օգուտ ա»:
«Ներկայումս Ղարաբաղը դեռևս մաքսիմալ կերպով հեռու է նոր աշխատակազմի տեսադաշտից, բայց երբ նա ամեն դեպքում հայացք ուղղի դեպի Ղարաբաղ, ապա դա, ամենայն հավանականությամբ, ձեռնտու չի լինի Երևանին, Բաքվին և Մոսկվային»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջիկա համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկվել Հայաստանի մեկ տասնյակից ավել կուսակցությունների:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցման վերաբերյալ իշխանություններն ու խորհրդարանական քաղաքական ուժերի մեծ մասն ունեն նույն մոտեցումը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է Ազատության նախագահական մեդալի 21 դափնեկիրների անունները: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան կայքը:
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Թուրքիայի զինված ուժերում գյուլենականներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունները շարունակվում են:
Թուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին սպառնում է 5 տարվա ազատազրկում:
«Ես չեմ սպասում բեկում, քանի որ կարծում եմ, որ ՌԴ իշխանություններն ունակ են երկակի խաղ խաղալ, կցանկանան Ադրբեջանից ստանալ ավելի մեծ հավաստիացումներ, քան հիմա ունեն այն մասին, որ Ադրբեջանը ռուսական ուղեծրում է»։