
Օբամայի վարչակազմը գործերը հանձնում է Դոնալդ Թրամփի շրջապատին

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը նոյեմբերի 17-ին սկսել է գործերի հանձնումը Դոնալդ Թրամփի շրջապատին:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Բրենդի Հոֆինը, «ընտրյալ նախագահի թիմն այժմ արել է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի լիազոր անձանց նախնական խումբն սկսի ունկնդրել ճեպազրույցները եւ ստանալ մյուս նյութերը մեր պաշտոնատար անձանցից, որոնք իշխանության հանձնման համար պատասխանատու են կառավարության առանձին գերատեսչություններում»:
Իր հերթին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին հայտարարել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունում արդեն կայացել Է առաջին շփումը հանրապետական Թրամփի գործակիցների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: