Իր անձնական իրավունքները, ընտրական իրավունքները և այլն՝  ոչ մի կապ չունեին հայցադիմումի հետ, որը ներկայացրել ենք․ «Անկախ դիտորդ»-ի պատասխանը՝ Աննա Հակոբյանին

Աննա Հակոբյանը մեղադրում է Դանիել Իոաննիսյանին իր իրավունքների խախտման համար, պատրաստվում է նրա դեմ հայցեր ներկայացնել և ոչ միայն․ Փաշինյանի կինն իր փաստաբանական թիմին խնդրել է նաև դիտարկել «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հեղինակությանը, գործարար համբավին հասցրած վնասները հատուցելու պահանջով։

Իսկ առիթը՝ ապրիլի 22-ին «Անկախ դիտորդ»-ի դիմումն է վարչական դատարան, որի համար  հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Եթե վարչական դատարանը բավարարի դիմումը, ապա հիմնադրամին սպառնում է մինչև 6 մլն դրամ տուգանք։

«Հանրահայտ փաստ է, որ «Իմ քայլը»  հիմնադրամի անվանումն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան»,-նավելի վաղ նշել էր «Անկախ դիտորդ»-ը։

Աննա Հակոբյանն այս նկատառումներին անդրադառնալու համար հրատապ ասուլիս էր հրավիրել, որի շրջանակում հայտարարեց՝ սույնով խախտվել են իր՝ Սահմանադրությամբ, մի շարք օրենքներով ու միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունքները։

Կարդացեք նաև

168am-ն այս և այլ հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումների համար դիմեց «Անկախ դիտորդ»-ի գրասենյակ։

«Իր իրավունքն է՝ ինչպես որ մեր իրավունքն էր՝ արձանագրել խախտումը և դրա մասին մեր հայցադիմում ներկայացնելը»,- Աննա Հակոբյանի՝ հնարավոր հայց ներկայացնելու մասին մեր հացադրումներին այսպես արձագանքեց դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։

Հակոբյանի հայտարարություններում Իոաննիսյանին առանձնացնելու դրվագի վերաբերյալ դիտորդական առաքելության ներկայացուցիչը զարմանք հայտնեց։

«Իհարկե, ես չեմ հասկանում Դանիելին դրա համար մեղավոր համարելը, որովհետև Դանիելն ուղղակի առաքելության ներկայացուցչության խոսնակն է, բայց ինքը չէ այդ հայցադիմումը ներկայացրել․ ընդհանուր դաշինքն է ներկայացրել։

Իր իրավունքն է․ ամեն դեպքում, պետք է դատարանը քննի և՛ մեր ներկայացրած հայցադիմումը, և, իհարկե, քաղաքացիական իր հայցն էլ քննի»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ, ըստ Աննա Հակոբյանի, ձեր հայցով մի շարք սահմանադրական իրավունքներ եք խախտել՝ կնոջ իրավունքներ, ընտրելու իրավունք, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները և այլն, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց. « և այլն, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք, ճիշտն ասած, իր ընտրելու իրավունքի մասին ոչ մի բան չենք խոսել, այսինքն` ներկայացնել, թե իր ընտրական իրավունքներն է խախտվել․․․ իրականում, ընդհակառակը,  մենք թե՛ մեր հայտարարության մեջ, թե՛ նաև մինչև հիմա տված հարցազրույցներում շեշտել ենք, որ «Իմ քայլ»-ը հիմնադրամի գործունեության մեջ ոչ մի անգամ չենք տեսել քարոզչություն։ Այսինքն`այստեղ խոսքը քաղաքական դիրքորոշման մասին չէ, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նշված ասոցացման մասին․ դրա համար՝ իր անձնական իրավունքները, ընտրական իրավունքները և այլն  ոչ մի կապ չունեին այն հայցադիմումի հետ, որը մենք ներկայացրել ենք։

Իհարկե, դա դիրքորոշում է, որով ինքը պաշտպանելու է իրավունքները․ ունի դրա իրավունքը։ Ես չեմ կարող վիճարկել իր իրավունքը՝ մեկնաբանելու իր օգտին ցանկացած իրավիճակ․ մեր ընկալումներն այդպիսին չեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930