ԱՄՆ-ն Ֆիլիպիններին թույլատրել է մինչև մայիսի 16-ը նավթ գնել Ռուսաստանից

ԱՄՆ-ն բավարարել է Ֆիլիպինների խնդրանքը՝ երկարաձգելու ռուսական նավթ և նավթամթերք գնելու թույլտվությունը: Այս մասին հայտնում է երկրի էներգետիկայի վարչությունը։

Ֆիլիպինների էներգետիկայի փոխնախարար Ալեսանդրո Սալեսը հայտարարել է, որ թույլտվությունը գործում է ապրիլի 17-ից մինչև մայիսի 16-ը։

Իր հերթին Ֆիլիպինների էներգետիկայի նախարար Շերոն Գարինը հայտարարել է, որ երկիրն առաջվա պես 54 օրվա վառելիքի պաշար ունի։

Մարտին Միացյալ Նահանգները 30-օրյա արտոնություն էր տվել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման համար, որի ժամկետը լրացել էր ապրիլի 11-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930