Ինչո՞ւ են Ֆելիքս Ցոլակյանին ձեռքից ձեռք խլում. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որն այս տարվա հուլիսից Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն է, Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում ձեռքից ձեռք են խլում:
«Բանն այն է, որ ՀՀԿ-ն որոշել է նրան ռեյտինգային ընտրակարգով առաջադրել պատգամավորի թեկնածու, որպեսզի մարզում ունեցած իր բարձր վարկանիշով ոչ միայն ինքը ընտրվի, այլ նաեւ իրեն բաժին հասած ձայները գրանցվեն կուսակցության օգտին: Ու հիմա Շիրակի մարզում ՀՀԿ տարածքային կառույցներից յուրաքանչյուրը ձգտում է, որ Ցոլակյանը հատկապես իր տարածքում առաջադրվի, որ թե՛ բարձր տոկոսներ հավաքի, թե՛ իրենց գործը հեշտացնի ընտրողների ձայները ստանալու առումով:
ՀՀԿ-ում, սակայն, այս հարցերը դեռ չեն որոշվել: Նախընտրական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ համագումարից հետո»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: