Մոսկվան բանակցություններ է սկսել Թրամփի թիմի հետ
Ռուսաստանը կապեր է հաստատում այն մարդկանց հետ, ովքեր կարող են մաս կազմել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմին և հույս ունի, որ ԱՄՆ եկող վարչակազմում կհայտնվեն նոր մոտեցումներ Սիրիայի հարցով, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ լուծել խնդիրները: Ինչպես փոխանցում է «Ռիանովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: «Հույս ունեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև այսօր կլինի կարևոր և կառուցողական զրույց:
Սակայն այժմ շրջադարձային պահ է, երբ գալու է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի նոր թիմը: Մենք այժմ Վաշինգտոնում կապեր ենք հաստատում այն մարդկանց հետ, որոնք ամենայն հավանականությամբ, կօգնեն նոր նախագահին»,- ասել է Բոգդանովը:
Նա ընդգծել է, որ այդ շրջադարձային պահը, որը կձգվի մինչ ԱՄՆ նոր նախագահի ենդրմնակալությունը, «շատ պատասխանատու է»:
«Մենք հույս ունենք, որ հեռացող վարչակազմը և եկող վարչակազմը ելնելու է նրանից, որ առանց ՌԴ-ի` խնդրի լուծում հնարավոր չէ, և մենք պատրաստ ենք բաց երկխոսության: Մենք հույս ունենք, որ նոր մոտեցումները թույլ կտան ավելի արդյունավետ լուծել այդ հարցերը` համաձայնեցման հիման վրա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը: