«Սեյրան Օհանյանը լրիվ զադնի է դրել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի կուսակցական բեմելը եւ համագումարը, որ պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին, հետաձգվել է: Հիմա ասում են, որ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Սակայն այս ամսաթիվը նույնպես վերապահումով է ասվում, որովհետեւ շատերը կարծում են, որ այն հնարավոր է ընդհանրապես տեղի չունենա: «Սեյրան Օհանյանը լրիվ զադնի է դրել, դեռ օրորոցում գտնվող կուսակցությունն առաջին հզոր տրանշն ստացել-ծախսել է, այլեւս կոպեկ չի եկել, եւ չի ստեղծել որեւէ տեղական կառույց, որեւէ նոր բան` առաջին տրանշից հետո»:

Հիշեցնենք, որ առաջին տրանշով հնարավոր է եղել «կուկլա» գրասենյակ ունենալ Երեւանի սրտում` Հանրապետություն փողոցում, ու էլ ավելի «կուկլա-նանո» պրես-ցենտր` Ամիրյան փողոցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս