Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ նավթաքիմիական ընկերության դեմ սահմանված պատժամիջnցների պատճառով

Չինաստանը վճռականորեն դեմ է Hengli Petrochemical նավթավերամշակող ընկերության նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցներին և կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել նման սահմանափակումների կիրառման պրակտիկան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը հետևողականորեն դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմքեր չունեն միջազգային իրավունքում, և հորդորում է ամերիկյան կողմին դադարեցնել սահմանափակումների և «երկար ձեռքի» քաղաքականության չարաշահումը»,- ընդգծել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Պեկինը վճռականորեն պաշտպանելու է իր ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի խոշորագույն անկախ նավթավերամշակող ընկերություններից մեկի՝ Hengli Petrochemical-ի դեմ՝ մեղադրելով նրան իրանական նավթ գնելու մեջ։ Այս լուրերի պատճառով չինական ձեռնարկության բաժնետոմսերը երկուշաբթի օրը նվազել են 10%-ով։ Ընկերությունն ինքը նախօրեին հերքել էր Թեհրանի հետ որևէ գործարքի առկայությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930