Բաժիններ՝

Արգենտինայի նախագահն ուղղաթիռի հրապարակը կախովի այգու Է վերածել

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մարկին հայտնել Է, որ իր նստավայրի տանիքին գտնվող ուղղաթիռի հրապարակը վերափոխվել Է յուրօրինակ կախովի այգու, որտեղ բանջարեղեն եւ մրգեր կաճեցնեն պալատի ճաշարանի համար, տեղեկացնում է BBC-ն:

Այսպիսով, վարչակազմի եւ շենքն սպասարկող անձնակազմի շուրջ 700 աշխատակիցները հնարավորություն կստանան ամեն օր ճաշելու այն մթերներքով, որոն աճել Է նախագահական պալատի տանիքին, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի Է «Վարդագույն տուն» անվամբ:

Բացի դրանից, Մարկին համոզված Է, որ այգին կնպաստի շրջակա միջավայրի բարելավմանը եւ օդի մաքրմանը:

Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան իր սեփական պարտեզն Է բացել Օլիվոս նստավայրում: Դրանով նա հետեւել Է Միշել Օբամայի՝ ԱՄՆ-ի հեռացող նախագահի կնոջ օրինակին, որը 2009 թվականին Սպիտակ տանը կից պարտեզ Է տնկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս