Թուրքիայի զինված ուժերում տեղի են ունեցել նոր ձերբակալություններ
Թուրքիայի զինված ուժերում գյուլենականներին բացահայտելուն ուղղված հետախուզական գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Իզմիրի ոստիկանության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել են 37 սպաներ:
Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական հռչակված «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժմանը անդամակցելու եւ նրա գործունեությանը օժանդակություն ցուցաբերելու մեջ:
2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական ռեղաշրջման փորձին հաջորդաս շրջանում Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 20 հազար 88 մարդ, որոնցից 3 հազար 665 գյուլենականներին հարելու մեղադրանքով:
Բացի այդ 2 հազար 885 զինվորական տարբեր մեղադրանքներով գտնվում է նախաքննության փուլում:
Թուրքիայի իշխանությունները «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեուլլահ Գյուլենին, ով այժմ ԱՄՆ-ում գտվում է վտարանդիության մեջ, մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:
Վտարանդի քարոզիչը սակայն հայտարարել է,որ պատասխանատվություն չի կրում ռազմական հեղաշրջման փորձի համար: Նրա խոսքով` ինքը մշտապես հանդես է գալիս բարեփոխումների նկատմամբ ժողովրդավարական մոտեցումների օգտին, իսկ բանակային ապստամբությունը միայն վնաս է բերում: