Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Գերմանիայի դեսպանին՝ Կիևում Բունդեսթագի պատգամավորի և «Իչկերիայի Չեչնիական Հանրապետություն» կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման պատճառով

ՌԴ ԱԳՆ-ն վճռական բողոք է հայտնել Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին՝ Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիխ Կիզևետերի (ՔԴՄ) և Ռուսաստանում արգելված «Իչկերիայի Չեչնիական Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ահմեդ Զակաևի՝ Կիևում կայացած հանդիպման կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից՝ ընդգծելով, որ Բեռլինի թշնամական քայլերը կստանան արժանի հակահարված, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դեսպանին վճռական բողոք է հայտնվել վերջերս Կիևում Զելենսկու վարչակարգի աջակցությամբ կայացած հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել Բունդեսթագի պատգամավոր, իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից միջազգային գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռոդերիխ Կիզևետերի և միջազգային հետախուզման մեջ գտնվող Ահմեդ Զակաևի միջև»,- հայտնել են գերատեսչությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ գերմանական կողմը զգուշացվել էր նմանօրինակ գործողությունների կործանարար հետևանքների մասին։

«Ռուսաստանի նկատմամբ թշնամական քայլերն անխուսափելիորեն կստանան պատշաճ հակահարված»,- հավաստիացրել են ՌԴ ԱԳՆ-ում։

ՌԴ ԱԳՆ-ն հստակեցրել է, որ գերմանացի պատգամավորը ողջունել է «Իչկերիայի Չեչնիական Հանրապետություն» կազմակերպության ահաբեկիչների հակառուսական գործունեությունը, որոնք ակտիվորեն մասնակցել են Բելգորոդի և Կուրսկի մարզերում իրականացված դիվերսիոն գործողություններին, և կոչ է արել նրանց ակտիվորեն համագործակցել Գերմանիայի հետ, այդ թվում՝ Գերմանիայում բնակվող ռուսաստանցի ռելոկանտներին հավաքագրելու նպատակով՝ Ռուսաստանի Դաշնությունում հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու գործողություններ իրականացնելու համար։

«Մոսկվան Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի հանդիպումը հայտնի հանցագործների հետ դիտարկում է որպես անհերքելի ապացույց այն բանի, որ գերմանական իշխանությունները նպատակաուղղված են միջամտելու ներքին գործերին և սպառնալիքներ ստեղծելու Ռուսաստանի ազգային անվտանգության համար, այդ թվում՝ կիևյան հանցավոր վարչակարգի հովանու ներքո գտնվող ահաբեկչական կառույցների հետ փոխգործակցության միջոցով»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930