Դեռ վաղ է հանել պատժամիջոցները Իրանից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցների չեղարկումը վաղաժամ կլիներ», — ասել է Եվրահանձնաժողովի նախագահը Բեռլինում՝ պահպանողական ՔԴՄ (CDU) կուսակցության և նրա բավարական գործընկեր ՔՍՄ (CSU) կուսակցության հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ պատժամիջոցները սահմանվել են Իրանի կողմից սեփական բնակչությանը ճնշելու պատճառով:
«Մենք նախ պետք է տեսնենք փոփոխություններ, հիմնարար փոփոխություններ Իրանում, որպեսզի պատժամիջոցները հանվեն»,— նշել է ֆոն դեր Լայենը:



