
Թոմ Հենքսը, Ռոբերտ դե Նիրոն և Բիլ Գեյթսը Ազատության նախագահական մեդալ կստանան

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է Ազատության նախագահական մեդալի 21 դափնեկիրների անունները: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան կայքը:
Այս տարվա դափնեկիրների թվում նշվում են դերասաններ Թոմ Հենքսը, Ռոբերտ դե Նիրոն եւ Ռոբերտ Ռեդֆորդը, երաժիշտներ Բրյուս Սփրինգսթինը եւ Դայանա Ռոսը, հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսը, բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանը եւ Կարիմ Աբդուլ-Ջաբարը, ձեռնարկատերեր Բիլ եւ Մելինդա Գեյթսերը:
Ազատության նախագահական մեդալը ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգեւն Է եւ հանձնվում Է անվտանգության, մշակույթի, ԱՄՆ-ի ազգային շահերի ոլորտում ունեցած ձեռքբերումների եւ այլ բացառիկ վաստակների համար: Մեդալների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սպիտակ տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: