Զելենսկին խորհրդարան է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրինագծերը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել մայիսի 4-ից երկրում ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրինագծերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան փաստաթղթերը տեղադրված են Ուկրաինայի խորհրդարանի կայքում:
Փաստաթղթերը ներկայացվել են համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, իսկ դրանից հետո պետք է դրվեն պատգամավորների ընդհանուր քվեարկությանը:
Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում սահմանվել են 2022 թվականի փետրվարի 24-ին: Սա կդառնա այդ ռեժիմների արդեն 19-րդ երկարաձգումը: Ռազմական դրության և զորահավաքի մշտական երկարաձգման պատճառով Ուկրաինայում չեն անցկացվում ոչ խորհրդարանական, ոչ նախագահական, ոչ տեղական ընտրություններ: Զելենսկիի նախագահական լիազորությունները պաշտոնապես լրացել են 2024 թվականի մայիսի 20-ին:



