Դոնալդ Թրամփն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրրամփին։

Հաղորդվում է, որ Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և նրան հաջողություններ մաղթել նախագահի պաշտոնում։

Ալիևն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, էներգետիկ անվտանգության։

Ալիևը նշել է, որ առկա է երկկողմ կապերի ամրապնդման մեծ պոտենցյալ։
Նշվում է, որ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ալիևին ցուցաբերած ուշադրության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930