Բաժիններ՝

Թրամփն ազգային անվտանգության հարցով խորհրդականի պաշտոնն առաջարկել է Պենտագոնի հետախուզության բաժնի նախկին ղեկավարին

ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինն առաջարկ է ստացել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից՝ զբաղեցնել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հայտնում են Սպիտակ տնից։

2012-2014թթ. Ֆլինը ղեկավարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը։ Նա պնդում է, որ իրեն ստիպել են հեռանալ այդ պաշտոնից արմատական իսլամի նկատմամբ ունեցած իր հայացքների համար, հայտնում է BBC-ն։
Ներկայումս տեղեկություններ չկան՝ արդյոք համաձայնել է Ֆլինը ընդունել իրեն առաջարկված պաշտոնը։

Փետրվարից նոյեմբեր Ֆլինը եղել է Թրամփի խորհրդականներից մեկը նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930