Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News

Տղամարդը, որը կասկածվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի անցկացման վայրի մոտ կրակոցներ արձակելու մեջ, ձերբակալությունից հետո իրավապահներին հայտնել է, որ ցանկանում էր կրակել նախագահի վարչակազմի պաշտոնյաների վրա, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։

Իրավապահ մարմիններից մեկ այլ աղբյուրի խոսքով՝ կասկածյալը չի հստակեցրել, որ իր թիրախը հենց Թրամփն էր, այլ միայն նշել է «վարչակազմի պաշտոնյաներին»։

Նրա սոցիալական ցանցերից մեկի էջում նշվում է, որ նա աշխատել է որպես ուսուցիչ C2 Education-ում և 2024 թվականի դեկտեմբերին ստացել է «Ամսվա ուսուցիչ» մրցանակը։

Հարձակվողը զինված է եղել որսորդական հրացանով, ատրճանակով և մի քանի դանակներով, երբ փորձել է ճեղքել հյուրանոցի ռեստորանի մոտ գտնվող անվտանգության անցակետը։ Նա մի քանի կրակոց է արձակել՝ թեթև վիրավորելով Գաղտնի ծառայության գործակալին, որը զրահաբաճկոնով է եղել։ Հարձակվողը նույնպես վիրավորվել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի անդամները տարհանվել են Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի տարեկան ընթրիքից, որն անցկացվում էր Washington Hilton հյուրանոցում, «անվտանգության սպառնալիքի» պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը վերաբերում է մի տղամարդու, ով հյուրանոցում կրակ է բացել։

ԱՄՆ գաղտնի ծառայությունն ու այլ անվտանգության մարմինները շրջապատել են հյուրանոցի հանդիսությունների սրահը, որտեղ ավելի քան հարյուր մարդ սպասում էր Թրամփի ելույթին, գրում է Associated Press գործակալությունը։ Մասնակիցներից ոմանք հայտնել են, որ, իրենց կարծիքով, լսել են հինգից ութ կրակոց։ Կրակողը չի ներխուժել սրահ․ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի այլ հատվածներից մեկում։

Միջոցառմանը ներկա էին նաև առաջին տիկին Մելանյա Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանք, ինչպես նաև միջոցառմանը հրավիրված լրագրողները, տարհանվել են, իսկ հյուրանոցում անվտանգության միջոցները խստացվել են։

Factor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930