Բաժիններ՝

Հայաստանին ամենաշատ մարդասիրական օգնությունը տրմարադրել է Շվեյցարիան

Հայաստան այս տարվա հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Շվեյցարիայից ներմուծվել  է 7 մլն 708,1 հազար ԱՄՆ դոլարի ապրանք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Շվեյցարիան առաջին տեղում է Հայաստան առաքած մարդասիրական օգնության ծավալով` 20.8 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, սակայն, այս տարի 16,2 տոկոսով նվազել է Շվեյցարիայից Հայաստան ստացվող մարդասիրական օգնությունը:

ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել 6 մլն 729.9 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Նախորդ տարվա համեմատ ծավալն աճել է 14,6 տոկոսով:

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Չինաստանից Հայաստան է առաքվել 3 մլն 939.5 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն` աճելով 12.4 տոկոսով:

2 մլն 236.4 հազար ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկվել Իտալիայից` աճելով 75.2 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս