Գյանջայի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Լեռնային Ղարաբաղի ՊԲ նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանի նկատմամբ ավելի վաղ կայացրած վճիռը, որի համաձայն՝ նա ազատազրկվում է 15 տարով, հայտնում է տեղի Kəpəz TV հեռուստաալիքը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ չի հավատում հունական տնտեսության փրկության համար եվրոպացի ղեկավարների առաջարկած միջոցառումների արդյունավետությանը, սակայն պատրաստ է դրանք իրականացնել, հայտնում է BBC-ն:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին բարձր է գնահատել բանակցողների իրանական խմբի, երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի ու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիի ջանքերը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» հետ համաձայնության գալու հարցում:
«Ստերլիգովի գործողությունները Ղարաբաղում Մոսկվայի հետ համաձայնեցված չեն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը` անդրադառնալով ռուսաստանցի ֆերմեր, գործարար, ազգայնական աղմկահարույց գործիչ Գերման Ստերլիգովի ԼՂ-ում հաստատվելու փաստին և ԼՂ-ն զարգացնելու անակնկալ մտադրություններին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն այսօր սկսում է իր այցը մերձավորարևելյան երկրներ, հայտնում է Սպիտակ տունը:
ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական ու եվրասիական հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն այսօր ժամանել է Կիև:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկու ավտոբուսների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով նվազագույնը 6 մարդ է մահացել, 40 մարդ տուժել է:
Երեկվանից Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու մյուս քաղաքներում բազմահազար մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ տոնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր համաձայնագրի ստորագրումը:
LifeNews-ը հատուկ ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես է իր բիզնեսն ու կենցաղը Լեռնային Ղարաբաղում կազմակերպում ռուս գործարար Գերման Ստերլիգովը:
Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտը (SIPRI) Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆին ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին առաջադրել է որպես 2016թ. խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ:
Հնդկաստանի Ռաջամունդի քաղաքում՝ Անդխրա-Պրադեշ ու Տելանգանա կրոնական փառատոնի ժամանակ, 27 մարդ է մահացել հրմշտոցի հետևանքով, ևս 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է Yahoo News-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին ու իրավապահներին:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու մյուս խոշոր քաղաքներում երեկ երեկոյան հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ՝ տոնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր համաձայնագրի ստորագրումը, որի տակ երեկ իրենց ստորագրություններն էին դրել Իրանի արտաքին գերատեսչության ու «վեցյակի» արտգործնախարարները, հայտնում է TASS-ը:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ամենայն հավանականությամբ, բանաձև կընդունի, որով կճանաչի ուրանի հարստացման Թեհրանի իրավունքը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թբիլիսիի Գլդանսկի շրջանում բնակելի շենքում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 5-րդ տղամարդու դին, թեև սկզբնապես ասվում էր չորս մահացածի մասին:
Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն կդառնա Քվենտին Տարանտինոյի «Զզվելի ութնյակը» սաունդթրեքի հեղինակը, հայտնում է ֆիլմի պաշտոնական Twitter-ը:
Անցած հանգտսյան օրերին Մոնակոյում կայացած Ռոբբի Ուիլյամսի համերգի ժամանակ իշխան Ալբեր 2-րդն ու իշխանուհի Շառլենը կարծես մոռացել էին, որ պաշտոնական անձինք են ու իրենց թույլ էին տվել թուլանալ, ինչպես հասարակ մարդիկ, գրում է spletnik.ru-ն:
Microsoft -ի «Halo» շարքը, որը համարվում է ընկերության ամենաթանկ ու ամենահայտնի ապրանքներից մեկը, վաճառքի ռեկորդ է գրանցել:
Իսրայելում «նստացրել» են հակերի, ով համացանցում ներբեռնել էր Մադոննայի «Rebel Heart» նոր ձայնասկավառակի երգերի մեծ մասը` մինչև դրա պաշտոնական շնորհանդեսը:
«Նախ՝ Իրանի ռազմաքաղաքական, տնտեսական մեկուսացման վերջը կդրվի, կվերանան նախկին քաղաքական կապանքները, տնտեսական բարդույթները, որոնք խոչընդոտում էին Թեհրանին՝ մեր տարածաշրջանում, նաև՝ Հայաստանի հետ հարաբերություններում ավելի ակտիվ գործելու»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս ռուսական «Վեդոմոստիին» իր հարցազրույցում հայտարարել է, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը՝ համապարփակ կարգավորման շրջանակում:
«Ես պարոն Օսկանյանի հետ խիստ պարբերաբար հանդիպում եմ և մենք քննարկում ենք բազմաթիվ խնդիրներ: Հանդիպումներից մեկը համընկավ այն օրվան, որ մամուլում հրապարակվել էր այդ տեղեկատվությունը՝ իր կուսակացություն ստեղծելու մասին և խոսքը վերաբերել է բացառապես դրան: Պարոն Օսկանյանի հետ ես չէի կարող քննարկել մի բան, որը գոյություն չունի: Նա ասել է, որ եթե ինքը նման որոշում կունենա, ես այդ մասին կիմանամ առաջիններից մեկը: Այդ թեմային այլևս չենք անդրադարձել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության լավագույն հարթակներից է հանդիսանում նաև Ֆրանկոֆոնիան, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տարուց ի վեր:
«Ասոցացման համաձայնագրում կային քաղաքական մաս և առևտրի մաս, այժմ առևտուրը դուրս է գալիս, քաղաքականը մնում է, և դրա հետ կապված այցելության նպատակը կլինի նոր օրակարգի ձևավորումը»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոն հայտնել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ որոշ մանրամասներ, որ կնքվել են Իրանի ու «Վեցյակի» միջև: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից հետո տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, եւ պարզ է, որ Իրանի հարեւան երկիր Հայաստանը եւս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից: Այդ մասին, news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը իրանական «Դոնյայե էղթեսադ» օրաթերթին տված հարցազրույցում։
Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտը (DFS) ստուգումներ է սկսել Deutsche Bank AG-ում՝ կապված Ռուսաստանում փողերի լվացման մասին տեղեկության հետ:
«Եթե ու երբ տարածքները վերադարձվեն, ապա հարկավոր կլինի տեղակայել միջազգային խաղաղարար ուժեր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով»,- հայտնել է Ուորլիքը՝ նշելով, որ այդ ուժերի ընտրությունը պետք է կատարվի կողմերի փոխհամաձայնությամբ:
Ռուսաստանի աճող ագրեսիվությունը, ջիհադիստներն ու ցանցահենները Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքներն են: Նման կարծիք է հայտնել երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է ВВС-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ժամանակով ժ. 07.00-ին (Երևանի ժամանակով ժ. 15-00-ին) հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, ասվում է Սպիտակ տան Twitter-ում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս փոխել Թեհրանի նկատմամբ հարաբերությունների ուղղությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: