Նրա խոսքով՝ նախապայմաններից երկուսը վերահաստատվել են, իսկ մի նախապայման չի արվել, որը, ըստ նրա, ավելի շատ հռետորական էր և վերաբերվում էր հասցեական հայտարություններին.
Համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում փուլային մոտեցման հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բովանդակային բանակցություններ վարելու համար:
Եթե ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, մենք ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել
«Ադրբեջանը ձախողվեց և՛ ռազմական դաշտում, և՛ հաջողության չհասավ երեկ Վիեննայում…
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը նախազգուշացնում է մայիսի 19-ին Անկարայում հնարավոր ահաբեկչությունների մասին:
ԸՕ-ն և կից ներկայցված նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 94, դեմ՝ 18 և ձեռնպահ 4 պատգամավոր
«Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի: Իհարկե մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով: Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել, և մենք մի կառուցողական առաջաևկություն արեցինք. քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիթորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիթորինգը հաստատվի մինչև մեր հանդիպումը: Սա կողմերի կողմից կառուցողական մոտեցում կլինի»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երկկողմ հանդիպում է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Եվրամիության և Թուրքիայի միջև վիզային ազատականացման ռեժիմը կմեծացնի Եվրոպայում ահաբեկչությունների ռիսկը: Ահաբեկիչները ազատ կսկսեն ներթափանցել Եվրոպա թուրքական անձնագրերով, գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի զեկույցին:
Անկարան Եվրամիության պահանջները հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության մասին, որ առաջ էին քաշվել որպես վիզային ռեժիմի ազատականացման պայման, ընկալում է որպես աջակցություն ահաբեկչությանը:
ANKA-ն Թուրքիայի նոր վարչապետը Բինալի Յըլդըրըմը լինելու մասին լուրը տարածելու համար հիմք է ընդունել ԱԶԿ-ի կողմից իր պատգամավորներին, նահանգային կառույցներին եւ քաղաքապետերին հղած շրջաբերականում «կուսակցության նախագահի մեր թեկնածու եւ վարչապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմ» արտահայտության օգտագործումը:
Գլխավերեւում ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի դրոշների տակ նստել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, Ջոն Քերին եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ձախ կողմում նստել են Էդուարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը: Աջ կողմում` Էլմար Մամեդյարովը՝ Նալբանդյանի դիմաց, Իլհամ Ալիեւը` Սերժ Սարգսյանի դիմաց, եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն` Սերգեյ Լավրովի դիմաց:
Այսօր Վիեննայում մեկնարկել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ Նախագահի հարցազրույցը ինքնաթիռում». թվիթերի իր էջում գրել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը եւ տեղադրել համապատասխան լուսանկարը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այսօր՝ մայիսի 17-ին, սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Թահիրլի Նաթիգ Նամիգ օղլուն (Tahirli Natiq Namiq oğlu)։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսին կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման ժամկետներն ու վայրը, որտեղ կշարունակեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարամետրերը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը հնարավոր է, սակայն, հաշվի առնելով ներկայիս ստեղծված իրավիճակը, փոխզիջմանը հնարավոր կլինի հասնել փուլային եղանակով:
«Հայաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ արդյունավետ չէ։ Ինչպես երևում է, Հայաստանը բառերից դուրս պրակտիկայում գործողությունների չի անցնում, ուշադրություն չի դարձնում Վրաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանում գործող «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հադադարի ռեժիմին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:
Քիչ առաջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել ներդնել շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետազոտության և մոնիթորինգի մեխանիզմներ:
Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը Վիեննայից՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ հանդիպումը «նորմալ» է ընթացել, քիչ հետո պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մայիսի 15-ին բոլոր երկրների կառավարություններին հորդորել է պայմաններ ապահովել առողջ ընտանիքների ստեղծման համար, որոնցում տեղ չկա բռնությանը եւ խտրականությանը:
Պետքարտուղարության մեկնաբանությունը Քերրի-Ալիև-Սարգսյան հանդիպման շուրջ:
Քիչ առաջ սկսվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Այս սրացումը հակամարտության ամենալուրջ բռնկումն էր հրադադարի հաստատումից ի վեր: Ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զոհեր եղան: Մենք ցանկանում ենք կանխել դա և այսօր այստեղ ենք նաև որպեսզի ուղիներ փնտրենք դա կանխելու համար:
Ջրային պատերազմները, շինությունները, որոնք նման են խորհրդային տիեզերանավերի, նարդիների տախտակներից լսվող շրխկոցները կյանք են տալիս Հայաստանի մայրաքաղաքի բակերին: Այս մասին The Guardian-ում հրապարակված հոդվածում գրում է Լիանա Աղաջանյանը «Քաղաք, որտեղ Քանյեն սիրում է լողալ Կարապի լճում» խորագիրը կրող հոդվածում: