«Մենք այլևս տեղ չունենք գնալու ու պետք է սա անենք, այլապես շատ լուրջ սպառնալիքներ կկախվեն մեր գլխին»

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն այսօրվա քննարկմանը նշեց, որ իրենց կենտրոնն ուշադիր հետևել է վարչապետի ելույթին, և անկեղծորեն ուզում են հավատալ, որ սա չի լինի հերթական հայտարարությունը կամ կամքի արտահայտումը, այլ կլինի գործնական քայլերով հիմնավորված մի գործընթաց.

Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, ապա նա նկատեց. «Վարչապետն ասաց՝ շնորհակալություն ԴԱՀԿ նախկին պետին, և որևէ կերպ չանդրադարձավ օֆշորային սկանդալին՝ տարանջատելով պաշտոնյայի գործառույթները բիզնես մարդու գործունեությունից: Նա գուցե իսկապես շատ լավ կառավարիչ էր, լավ ղեկավարում էր ծառայությունը, հետևաբար՝ վարչապետն անդրադարձավ իր շնորհակալության խոսքում միայն որպես պետական ծառայող նրա գործունեությանը, բայց, իհարկե, ,հանրությունը սպասում էր, որ դրան կհաջորդի նաև պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց հորդորը, կոչը, որ՝ ձեռնպահ մնացեք նման բիզնես-գործունեությունից կամ կոռուպցիոն սկանդալում հայտնվելուց, որովհետև դրանով անվանարկում եք պետությունը: Որևէ դատապարտում իշխանությունների կողմից, ցավոք, չլսեցինք»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց, որ մինչև ապրիլի երկուսը մենք ապրում էինք մի տեսակ դանդաղեցված ռիթմով, բայց ապրիլյան դեպքերը, ըստ նրա՝ ցույց տվեցին մեր խոցելի լինելու և այլընտրանք չունենալու փաստը: «Մենք այլևս տեղ չունենք գնալու ու պետք է սա անենք, այլապես շատ լուրջ սպառնալիքներ կկախվեն մեր գլխին»,- ասաց պատգամավորը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031