«Սա ընտրությունները հարամ անելու նպատակ չի հետապնդում». Արտակ Զեյնալյան

«Ստորագրված ցուցակների հրապարակումը հետապնդում էր ոչ միայն դատական վեճեր հարուցելու նպատակ, այլև փարատելու հասարակության մեջ այն անվստահության մթնոլորտը, որն առկա է, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա համոզվել, որ Հայաստանից բացակայող իր հարևան ընտանիքի դիմաց ստորագրություն դրված չէ»,- այս մասին ընտրական վեճերի կարգավորում թեմայով քննարկման ընթացքում ասաց իրավաբան Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ դիտորդները, ընտրական պրոցեսների մասնակիցները կարող են իրար հետ համաձայնության գալ, սակայն խնդիրը ժողովրդի մոտ հավատի վերականգնումն է, իսկ հավատի առկայությունը պետական կառավարում իրականացնելու համար մեծ նշանակություն ունի:

«Նպատակը բարի է: Միգուցե մեկ անգամ հրապարակելով՝ լուծենք այս խնդիրը: Մարդիկ գան, տեսնեն, որ բացակա անձի փոխարեն չի քվեարկվել. կամակորություն չէ, սա ընտրությունները հարամ անելու նպատակ չի հետապնդում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031