Փաստորեն, սեփական փրկության համար «թռնելն» արդարացված է, սակայն, երբ խոսքը պետության մասին է, կարելի է թողնել, որ այն խորտակվի մինչև վերջ: Մինչև իսկական անշրջելիություն:
«Ռուսաստանը կանգնած է Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի մասնակցության շեմին, ինչը քաղաքական գործիչների ոչ կոմպետենտ գործողությունների արդյունքն է»:
Քաղաքական ուժերի միասնական հանրահավաքը պետք է, որ ՌԴ իշխանությանը ցույց տան, որ Տիգրան Սարգսյանից դժգոհ է ոչ միայն ԲՀԿ-ն, այլ բոլոր ոչ իշխանական ուժերը՝ գումարած նրանց հետևում կանգնած մարդիկ, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը: Նման մասսայական բողոքի ակցիան կստիպի Պուտինին փոխել իր դրիքորոշումը ՀՀ վարչապետի նկատմամբ:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը քննարկվում է. «Սեղանի վրա մի քանի տարբերակ է` ներառյալ վիզայի ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունների սառեցումը կամ Սոչիում G8-ի գագաթնաժողովի նախապատրաստման կասեցումը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կունմինի երկաթգծի կայարանում տեղի ունեցած աննախադեպ սարսափազդու ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
«Ղրիմում մեզ իրար դեմ հանել չի հաջողվի»:
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն վերջնագիր է ներկայացրել Ղրիմում ուկրաինական զինված ուժերին՝ մինչև մարտի 4-ի ժամը 5-ը (Երևանի ժամանոկով՝ 7:00) ՂրԻմի իշխանություններին հանձնվելու համար: Այս տեղեկությունը BBC-ի ուկրաինական ծառայության հետ զրույցում հաստատել է Ղրիմի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
«Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը, և Գագիկ Ծառուկյանը մի բան էլ ավել են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատական հարցադրմանը, թե «ինչո՞վ է պակաս Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից»:
Իշխանական վերնախավում պարզել են, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում են նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց համակարգման ներքո ունեն մեծաթիվ աշխատողներ: Խոսքը վերաբերում է հատկապես նախարարներին:
Ընդ որում, բացատրագրում բաց կերպ հիշատակվում է Ղրիմը:
Ես չգիտեմ թե ինչպիսի շախմատասեր է մեր երկրի առաջին նախագահը, բայց ցուգցվանգի մասին նրա պատկերացումները, մեղմ ասած. առ ոչինչ են: Որովհետև որպես նախկին նախագահ, օբյեկտիվ ու պարկեշտ լինելու պարագայում պետք է, ազնվաբար ասեր. Հայաստանն այսօր իր արտաքին քաղաքական քաշային կատեգորիային ու հարաբերություններին համարժեք կարողացել և կարողանում է ոչ միայն պահպանել այլև ավելացնել բոլոր այն ակտիվներն ու պոտենցիալը, որոնք նպաստելու են խաղաղ, կայուն, հավասարակշռված, հնարավորինս կանխատեսելի, ժողովրդավարական նորմերով, ու քաղաքական ինքնատիպ ձեռագրով պետության համբավ ունենալու համար:
Ռուսաստանը խաղացել և խաղում է ամենաակտիվ դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
«Ես ափսոսում եմ, որ չենք կարողանում մեկին գտնել, ով կարող է մեր ժողովրդին պաշտոնական մակարդակով բացատրել, թե մենք ինչ վերաբերմունք ունենք` Ուկրաինայում կատարվող իրադարձությունների հետ կապված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը` գնահատելով Ուկրաինայի հարցով պաշտոնական Երևանի լռությունը:
Միլիարդատերերի ցուցակում նախկինի նման ամենամեծ ներկայացուցչությունն ունի ԱՄՆ-ը՝ 492 մարդ, 152 ներկայացուցիչ ունի Չինաստանը, 111 ներկայացուցիչ ունի Ռուսաստանը:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հստակ ասաց, որ մենք ուզում ենք միասնական ֆորմատ ձևավորել, ինչը շատ հստակ է: Հիմա մենք կսպասենք քաղաքական, քաղաքացիական ուժերի արձագանքին և դրական արձագանքի դեպքում կշարունակենք այդ ֆորմատը
Այս տարվա հունվարի կեսին իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:
Արձագանքի, գնահատականի բացակայությունն ինքնին ցույց է տալիս Հայաստանի անկախության աստիճանը: Ըստ էության, այն աստիճանի ազատություն չունենք, որպեսզի կարողանանք գնահատական տալ տեղի ունեցողին, հատկապես երբ մի կողմում Հայաստանի ռազմավարական գործընկերն է խախտում միջազգային իրավունքը, և մյուս կողմից` այդ ամենը կատարվում է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գործընկեր պետության հետ:
Այն նախագահելու է Ռազմական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
Ռուզաննա Բադալյանը տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ քննչական գործողություններ հիմնականում չեն իրականացվում. «Այս երկու ամսվա ընթացքում մեկ անգամ տեսաերիզ են ցույց տվել. դա է եղել,- ասաց նա՝ հավելելով,- Այնտեղ ոստիկանի են ցույց տվել և ասել են՝ կարո՞ղ է դու այս ոստիկանին հարվածել ես: Տեսաերիզում այդպիսի բան ակնհայտ չի եղել, պարզապես հարցն այսպիսին է եղել՝ կարո՞ղ է դու այս ոստիկանին հարվածել ես: Դա մի փոքր արդեն զավեշտալի է»:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել խորհրդարանի փոխխոսնակ Սերգեյ Ցեկովը:
Հայաստանի շուրջ թանձրանում է պատերազմական ժայթքումներով հղի մթնոլորտը: Ձևավորվող նոր աշխարհաքաղաքական պայմանները մեզ համար լուրջ մարտահրավերներ են պարունակում, ինչը նշանակում է, որ երկրի կառավարումը ցանկացած պահի կարող է անհրաժեշտաբար անցնել արտակարգ իրավիճակում գործելու ռեժիմի:
Լավրովն այս մասին հայտարարել է Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում:
Կիևում ընդգծել են, որ դա կանխել է սադրանքը:
Նշվել է, որ հեռախոսազրույցի պաշտոնական բոլոր արդյունքները նշված են Կրեմլի կայքում:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնվել է Ուկրաինայի ՆԳՆ-ի հետախուզման բազայում:
Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի ելույթի շեշտադրումները ինչ-որ տեղ մանրամասնված շարունակությունն էին ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականների: Երկուսն էլ հիմնականում խոսեցին երկրի ծանր վիճակի մասին և առաջարկեցին այդ վիճակից երկիրը դուրս բերելու անցնցում ճանապարհ:
Անդրեյ Մակարևիչը դիմել է ռուսներին՝ խնդրելով պատերազմ չհրահրել ուկրաինացիների դեմ:
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հրաման է ստորագրել հատուկ ընկերության ստեղծման մասին, որը կպատվիրի Կերչի նեղուցի վրայով կամրջի կառուցումը:
Հայաստանը՝ որպես քաղաքական սուբյեկտ, որպես ինքնիշխան պետություն, գոյություն չունի: Այլ կերպ հնարավոր չէ գնահատել Հայաստանի լռությունը համաշխարհային աղմուկի մեջ:
Խոսելով «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» հնարավոր համագործակցության մասին, Ա. Բաշխյանն ասաց, որ, լինելով բոլոր պարագաներում համագործակցության կողմնակից, լավ չի պատկերացնում այդ համագործակցությունը, քանի որ այսօր «Բարգավաճ Հայաստանը» բոլորովին այլ կերպարով է հանդես գալիս: