Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ դաշնայնացումը վրացիների ու աբխազների՝ միասին մեկ հասարակության մեջ ապրելու միակ ուղին է:
Նոյեմբերի 29-ի առավոտից ռուսական դրոշներով նավերը խնդիրներ են ունեցել Բոսֆորի նեղուցը հատելիս, այդ մասին տեղեկացրել է Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Լևոն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ամփոփելով սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը, ասաց, որ բովանդակային քննարկում այդպես էլ չստացվեց «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարների միջև, որովհետև, ըստ նրա՝ «Ոչ»-ի ճամբարը չբերեց այնպիսի լուրջ փաստարկ, որ այս փաթեթը ժամանակավրեպ ու առաջադիմական չէ.
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգավորներին հայերենով է ողջունել` ասելով «Բարև ձեզ»: Հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը:
«Ժողովուրդ, էն զոմբիների կինոն տեսե՞լ եք: Ձեր ասածն ի՞նչ է, եկել ենք խոսելու Սահմանադրությունից, դուք խոսում եք անկապ բաներից: Սրանից հետո, երբ որ ինձ կհրավիրեք, հրավիրեք այնպիսի գործիչների, որ Սահմանադրությունից կխոսեն, այստեղ բացի սահմանադրական բարեփոխումների քննարկումից՝ խոսում ենք ինչ-որ զոմբիական բաներից»:
Համաձայն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մարտական պատրաստության ծրագրի՝ ստուգվել է արագ արձագանքման ու ռազմաօդային ուժերի մարտունակությունը, հայտնում է haqqin.az-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 3-ին 12-րդ անգամ հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ավանդական ուղերձով: Այս մասին հայտնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքի կայքը, որը պետք է ուղիղ հեռարձակի Պուտինի ելույթը:
Անկարայի օդանավակայանից Ռուսաստան է ուղևորվում ռուսական «Սու-24» ինքնաթիռի հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Հայաստանում երբեք ուժեղ ընդդիմություն չի եղել։ Ընդդիմությունն ուժեղ է լինում այն ժամանակ, երբ օրենքով սահմանված լիազորություններ է ունենում: Եթե ընդդիմությունը չի ունենում լիազորությունների լծակներ, գնում է փողոց, իսկ այդպես հարցեր չեն լուծվում: Ինչո՞վ է տարբերվում «այո»-ի և «ոչ»-ի քարոզչությունը:
«Պետք է ասել, որ այսօրվա ընտրողը, քվեարկողն ուղղակի տեղյակ էլ չէ սահմանադրական բարեփոխումների բովանդակությունից»:
Թուրքիայում կալանավորվել է 2 պաշտոնաթող գեներալ ու գնդապետ է կալանավորվել, որոնց մեղադրում են ահաբեկչության ու լրտեսության մեջ: Այս մասին հայտնում է today’s Zaman-ը՝ հղում կատարելով թուրք իրավապահներին:
Սիրիական բանակն ինքնապաշտպանական ջոկատների աջակցությամբ իր վերահսկողության տակ է վերցրել 1122 մետր բարձրություն ունեցող բարձունքը երկրի հյուսիսում ու ձեռնամուխ եղել Սալմա քաղաքի շրջափակմանը, որը կարևոր բնակավայր է Լաթաքիա նահանգում:
«Զարմանալի է, որ ասում են՝ դեկտեմբերի 6-ին «այո» ասեք, ու ամսի 7-ին, 8-ին կյանքը կփոխվի, թե նման բան կարելի է անել, ինչո՞ւ այս տարիների ընթացքում չէիք անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
Թուրքիան հակաօդային պաշտպանության նոր համակարգ է տեղադրել Սիրայի հետ սահմանին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի շրջանակում, որն անցկացվում է Փարիզում, կքննարկեն ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, գրում է թուրքական Haber7 թերթը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցման դեպքին. «Բարեբախտաբար, մեր օդաչուները ռուսների նկատմամբ նույնքան «նյարդային» չեն, որքան թուրք օդաչուները»,- գրել է Ցիպրասը, ըստ էության, իր գրառումն ուղղելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
«Շատ կարճ էր ժամանակը, որպեսզի կարելի լիներ համոզիչ կերպով «ոչ»-ը կամ «այո»-ն բացատրել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի Արմենական-ռամկավար կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը,- Եթե մեր հասարակության մեծ մասը ոչինչ չգիտի Սահմանադրության մասին, ինչպե՞ս ես այդ ամենը բացատրելու:
Նախօրեին Մոսկվայում «Հայրենիք» («Հայրենիքի վագրեր») կուսակցության երիտասարդ թևի ակտիվիստները չարտոնված հավաք են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունները որակել է «կույր ահաբեկչության» հետևանք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էգեյան ծովում շրջվել է 200 փախստականի տեղափոխող նավը, փրկվել է 65 երեխա ու 41 կին: Տուժածները Սիրիայի ու Պաղեստինի փախստականներ են, հայտնում է LifeNews-ը:
Եվրամիությունը պատրաստ է որոշակի պայմանների կատարման դեպքում 2016 թվականի աշնանը Թուրքիայի հետ հաստատել առանց այցագրի ռեժիմ: Այս մասին երեկ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո, հայտնում է TRT Turk-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «խորը անհանգստություն» է հայտնել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առաջացած լարվածության առնչությամբ՝ կապված Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ, հայտնում է Associated Press-ը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայի դեմ սահմանված ռուսական պատժամիջոցները՝ հայտարարելով, որ Անկարան ռուսական ղեկավարությունից ակնկալում է ավելի «սառնարյուն» գործողություններ, հայտնում է Bloomderg-ը:
ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին բավական սերտ կապեր ունի ԴԱԻՇ-ի հետ:
Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայի հարավային Խաթայ նաահանգից տեղափոխվել է Անկարա, հայտնում է NTV-ն:
Ֆրանսիական օդանավակայաններում հայտնաբերվել է նվազագույնը 5 ինքնաթիռ, որտեղ հայտնաբերվել են արաբերենով չարտոնված գրություններ:
«Չեմ կարծում, որ ներկա դրությամբ ռուսական ռազմական օդուժն անհրաժեշտություն ունի Ստեփանակերտի օդանավակայանը որպես թռիչքադաշտ օգտագործել: Սակայն պատերազմի հարցերում կա երկաթյա կանոն` երբեք մի ասա` երբեք»,- ասում է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:
Զբոսաշրջիկների օգնությամբ կազմվել է աշխարհի լավագույն հյուրանոցներն ունեցող քաղաքների վարկանշային աղյուսակը: Այն կազմվել է Trivago պորտալի կողմից, որը մասնագիտացած է հյուրանոցների որոնման վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Ճապոնացի ձկնորսները կշարունակեն կետերի արդյունաբերական որսը Ատլանտյան օվկիանոսում՝ անտեսելով ՄԱԿ-ի միջազգային դատարանի արգելքը:
«Ես Հայաստանը թույլ օղակ չեմ կարծում, նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս։ Ռուսաստանը Հայաստանում զորքեր է պահում, Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին պաշտպանական զինտեխնիկա, նույնը` S-400-ը, որը Սիրիա է տեղափոխվել, կա նաև Հայաստանում»,- ասում է նա: