
ՌԴ տուրօպերատորները խնդրել են ավիաընկերություններին ավելացնել դեպի Թուրքիա չվերթերը

Ռուսական խոշոր տուրօպերատորները դիմել են ավիաընկերություններին` խնդրելով ավելացնել դեպի Թուրքիա չարտերային չվերթերի թիվը: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դﬕտրի Գորինը:
«Ստանալով հուլիսի 1-ից փաթեթների վաճառքներն սկսելու իրավունք՝ տուրօպերատորները հուլիսի 9-ից կանոնավոր չվերթերի առկայությունն անհրաժեշտ են համարում: Առաջատար օպերատորներից հավելյալ չվերթեր են խնդրել գործող բոլոր ընկերությունները»,-ասել է Դﬕտրի Գորինը:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը արգելված չի եղել և այդ ամբողջ ժամանակ չի դադարեցվել: Այդուհանդերձ, դեպի Թուրքիա կանոնավոր չվերթերի թվի ավելացման հարցը պետք է որոշի «Ռոսավիացիան»:
«Դրանից հետո ավիաընկերությունները կսկսեն համաձայնեցնել չարտերային թռիչքային ծրագրերը այդ ուղղությամբ»,- հավելել է Գորինը:
Գորինի խոսքով՝ Թուրքիա տուրեր գնում է ռուսների 30 տոկոսից ոչ ավելին, չնայած այն բանին, որ ամեն երկրորդ հարցումը ներկայում վերաբերում է այդ երկրին: