Բաժիններ՝

Էրդողանը հայտնել է, թե որ երկրների քաղաքացիներն առնչություն ունեն Ստամբուլի ահաբեկչությանը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատմել է, թե որ երկրների քաղաքացիներն առնչություն ունեն Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ահաբեկչությանը, հայտնում է RIA Novosti-ն:

«Ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 30 մարդու: Այդ անձանց միջոցով մենք կարող ենք գալ կարևոր և կոնկրետ եզրակացությունների: Ինչպես տեսնում եք, կան ձերբակալվածներ Դաղստանից, Ղրղըզատանից, Տաջիկստանից: Ցավոք, մենք գործ ունենք հարևան և մտերիմ երկրների հետ»,- հայտարարել է Էրդողանը լրագրողներին:

Թուրք նախագահը հավելել է, թե ահաբեկչությունը կազմակերպված է եղել ԴԱԻՇ-ի կողմից:

Ստամբուլի միջազգային օդանավակայանի տերմինալում պայթյունը որոտացել էր հունիսի 28-ին: Պայթյունի հետևանքով սպանվել էր 44 մարդ, այդ թվում՝ 19 օտարերկրացի, ևս 239 մարդ վնասվածք էր ստացել:

Ահաբեկչության կազմակերպման մեջ թուրքական իշխանությունները կասկածում են Չեչնիայի բնակիչ Ահմեդ Չատաևին, որը ավելի վաղ համագործակցել է Դոկու Ումարովի «Իմարատ Կովկաս» հանցավոր կազմակերպության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս