
Էրդողանը հաստատել է, որ Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսին կամ օգոստոսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է տեղի ունենալ հուլիսի վերջին կամ օգոստոսին, հայտնում է RIA Novosti-ն:
«Սոչիում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ երկրների ղեկավարների հանդիպումն անհրաժեշտություն է: Հանդիպումը, հնարավոր է, որ տեղի կունենա այս ամսվա վերջին կամ օգոստոսին՝ մինչ «Մեծ ութնյակի» գագաթաժողովը, սակայն դա դեռ հստակ որոշված չէ»,- ասել է Էրդողանը լրագրողներին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր երկու երկրների հանդիպման մասին հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: