«Հուլիսի 5-ը կորած պետք է համարել». Վարդան Բոստանջյան

«Հուլիսի 5-ը կորած պետք է համարել: Ես այս օրը տոն չեմ համարում, որովհետև իրականության մեջ Սահմանադրության, սահմանադրականության սկզբունքը, որը կարևոր է և որն ամբողջ աշխարհում դրված է, որ աշխարհի զարգացումները հասել են հաջողության բացարձակապես սահմանադրականություն ապահովելու միջոցով, Հայաստանի Հանրապետությունում այս սկզբունքների մասին ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ նաև մենք, չենք տիրապեստում, և դրանով պայմանավորված Սահմանադրությունը՝ որպես ամբողջ իրականության, մեր կյանքի հիմնական ուղղությունները, հարաբերությունները կարգավորող օրենք, մենք չենք ընկալում: Դրա համար էլ մենք չենք կարողանում այս օրն ընկալել որպես տոն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով հուլիսի 5-ին նշվող Սահմանադրության օրվա մասին:

Ըստ նրա՝ մարդկանց մոտ ընկալումը փոխվում է այն դեպքում, երբ իշխանությունը ոչ թե 1-2 տարի, այլ շարունակաբար ջանք է ներդնում, տվյալ հասարակությունը, քաղաքացին տեսնում է, որ իշխանությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասարակության բարեկեցությունը, կենսամակարդակը, ընդհանրապես երկրում տիրող հարաբերությունները և բոլորը գտնվեն հնարավորինս բարձր մակարդակում. «Այդ պարագայում ժողովուրդը հասկանում է ու ինքնըստինքյան սկսում է սիրել այդ հարաբերությունները կարգավորող հիմնական օրենքը: Իսկ եթե քաղաքացին, գրագետ սուբյեկտը հասկանում է, որ չի գործում ընդհանրապես ոչ մի բան, այդ թվում՝ նաև Սահմանադրությունը, բնականաբար, սիմվոլիկ է լինում, ինչպես բոլորն են ընդունում, ինքն էլ այդ ձևով ընդունում է»:

Տեսանյութեր

Լրահոս