«Կգա տարիք, որ ես չեմ էլ լինի, ես կարծում էի, որ դա բավական ուշ է լինելու, բայց 3 տարի առաջ նախազգուշացում ստացա». Հայրիկյանը՝ իր՝ քաղաքականության մեջ մնալու մասին

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ամառանոցում Սահմանադրության օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ որքա՞ն է ԱԻՄ առաջնորդը շարունակելու մնալ քաղաքականության մեջ: Հիշեցնենք, որ այսօր լրանում է նաև Պ. Հայրիկյանի 67-ամյակը:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ ԱԻՄ առաջնորդը նախ՝ նշեց, որ քաղաքականությամբ զբաղվել նշանակում է՝ զբաղվել պետության, ազգային կյանքով. «Որոշ մարդկանց սխալ պահվածքի պատճառով քաղաքականության նկատմամբ կա պատկերացում, որ դա արևի տակ տեղ գտնելու գործ է, բայց դա պետություն ունենալու ու պետությունը պահպանելու արվեստն է: Եթե ես կունենամ կարողություններ, ես պարտավոր եմ մինչև վերջ ծառայել թե՛ որպես զինվոր, թե՛ որպես իրավագետ, թե՛ որպես պարզ կուսակցապետ: Իհարկե, կգա տարիք, որ ես չեմ էլ լինի, ես կարծում էի, որ դա բավական ուշ է լինելու, բայց 3 տարի առաջ նախազգուշացում ստացա, որ՝ շատ մի երազի, թե երկար ես ապրելու, ինչ ունես անելու՝ արա, դրա համար կարևոր գործերս տվել եմ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս