Թուրքական Անթալիայի Քեմեր հանգստավայրի գործադիր իշխանության ղեկավար Մուստաֆա Գյուլը հանդես է եկել ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին բնակարան նվիրելու առաջարկով:
Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մեջ: Այս մասին է «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քրբին՝ մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցները.
Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ շփումները կօգնեն նորմալացնել երկու երկրների հարաբերությունները, հայտնում է TASS-ը:
Մի քանի նախարար է լքել Սիրիայի կառավարության կազմը այն ճնշման հետևանքով, որը գործադրում են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսին Սոչիում՝ մինչև «Մեծ քսանյակի» գագաթաժողովը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Գերմանիայում և Եվրոպայում մենք անում ենք առավելագույնը, որպեսզի վիզային ազատականացումն արագ ավարտվի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թբիլիսիում՝ իր վրացի գործընկերոջ՝ Միխայիլ Ջանելիձի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն իր վիդեոբլոգում «Մենք Թուրքիայի հետ ստիպված ենք ընկերություն անել» խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ հետ մեկնել է Թուրքիա հանգստանալու: Թուրքական sozcu.com կայքի փոխանցմամբ՝ Ալիեւը հանգստանում է Միջերկարականի ափին գտնվող Բոդրում հանգստավայրում:
«Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակներում»:
«Իլ-76» ինքնաթիռը, որը ստուգողական թռիչք էր իրականացնում Իրկուտսկի մարզի անտառային հրդեհների տարածքում, կապի դուրս չի եկել փրկարարների հետ, RIA Novosti-ին հայտնել է Բուրյատիայի արտակարգ ծառայություններում աղբյուրը:
Անցած գիշեր Բաքվի ավտոմոբիլային շուկայում առաջացած հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 60 խանութ, որոնց սեփականատերերը կրել են զգալի վնասներ, հայտնում է Trend գործակալությունը:
Արգենտինայի իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների տներում և գրասենյակներում, հայտնում է TASS-ը:
ՀՀԿ-ին ձայն կտան՝ 9 %-ը, ԲՀԿ-ին՝ 8.3%-ը, ՀՅԴ-ին՝ 3.2%-ը, ՀԱԿ-ին՝ 2.2 %-ը, «Ժառանգությանը»՝ 1.1%-ը…
Թուրքական ոստիկանությունը 11 օտարերկրացու է ձերբակալել, որոնք կասկածվում են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում, հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստան և Ադրբեջան կայցելի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Հունիսի 30-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Անկախ Պետությունների Համագործակցության գրասենյակի տնօրեն Մարի-Պիեր Պոիրերին:
«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման եւ այդ հակամարտության լիամասշտաբ կարգավորման համար»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Trend գործակալությունը:
Այսօր Թբիլիսիում բացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամառային նստաշրջանը, որը անցկացվելու է «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. Վստահության ամրապնդում երկխոսության միջոցով» կարգախոսի ներքո, հայտնում է APA գործակալությունը:
APA գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Ֆրանսիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպման հավանականությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին տեղեկացրել է Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման արդյունքների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ առանձին եհռախոսազրույցներ է վարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կոչ է արել Լեռնային Ղարաբաղում խուսափել լարվածությունից, հայտնում է RIA Novosti-ն:
24/7 Wall St. ինտերնետ-պորտալը հրապարակել է Միացյալ Նահանգների այն 50 քաղաքների ցուցակը, որոնք ապրելու համար ամենավատ պայմաններն ունեն: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանցավորության մակարդակը, կրթության, բնակարանի եւ աշխատատեղերի հասանելիությունը, բնակչության ապահովվածությունը ռեստորաններով եւ ժամանցային օբյեկտներով:
Աճուրդը դադարեցվել է այն բանից հետո. երբ գինը չի կարողացել հաղթահարել 61 միլիոն դոլարի նշագիծը:
Ռուսական դպրոցներ կուղարկվեն «Ձյուդոյի արվեստը. խաղից մինչև մասնագիտություն» վերնագրված շուրջ 7 մլն դասագիրք, որի հեղինակները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ընկերը` բիզնեսմեն, ՌԴ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Արկադի Ռոտենբերգն են:
Պենտագոնը չեղյալ է հայտարարել տրանսգենդերների զինվորական ծառայության նկատմամբ սահմանված արգելքը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից հաստատել են, որ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի առաջին օրերին կայցելի Հայաստան:
«Դա պետք է կատարվի այն սկզբունքի հիման վրա, որ, եթե տվյալ կառույցում դու չես ստանում կենսականորեն անհրաժեշտ երաշխիքներ ինչ-որ հարցի հետ կապված, դու ազատ ես դա ստանալ այլ կառույցում և այլ հարաբերությունների մեջ մտնելով, և որևէ մեկը չի կարող դրա համար մեղադրել: