Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման՝ տարածքների և Զապորոժիեի ատոմակայանի հարցը քննարկելու համար.  Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունն են փոխանցում լրատվամիջոցները:

«Նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել այս հարցերը՝ դրանք լուծելու համար», – հայտարարել է նախարար Սիբիգան, սակայն հավելել, որ անհրաժեշտություն չի տեսնում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման համար։

Ըստ ուկրաինական դիվանագիտության ղեկավարի՝ բանակցային թիմերն արդեն իսկ առարկայական քննարկումներ են անցկացրել հրադադարի պարամետրերի և հրադադարի մոնիթորինգի կամ ստուգման ընթացակարգերի վերաբերյալ։

Հրապարակումը հիշեցնում է, որ հունվարի 26-ին Զելենսկին հայտարարել է, որ այս շաբաթվա համար պատրաստվում է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցային թիմերի ևս մեկ հանդիպում, որը  նախատեսված է փետրվարի 1-ին, կիրակի օրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031