Պատգամավորի ելույթի ժամանակ ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանն ինչ-որ բաներ էր բղավում: Նա Նիկոլ Փաշինյանին «համբալ» անվանեց: «Վալերիանկա չկա՞ էստեղ, հանգստացի մի հատ»,- Բիշարյանի հայտարարությանն արձագանքեց Փաշինյանը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է դեկտեմբերի 1-ից չեղյալ հայտարարել վիզային սահմանափակումները մեքսիկացիների համար:
Հայաստանի կողմից տարածքների զիջումը և Հոկտեմբերի 27-ը:
Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի և Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժութային պահուստը 2015 թվականին կազմել է 38 մլրդ 590,8 մլն դոլար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կառավարության անդամների հետ կայացած խորհրդակցությունում ամփոփել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի արդյունքները եւ հայտնել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթաց է սկսվում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը:
Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության զոհերի հիշատակի, հայտնում է թուրքական TRT haber հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ նախ ավելի վաղ, սակայն չի նշվում, թե որտեղ և երբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Թուրքիա զբոսաշրջիկների այցելությունների վրա սահմանված արգելքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Ռուսներին սիրում ես, թե չէ, աղջիկ ջան (խոսքը Զարուհի Փոստանջյանի մասին է:-խմբ.), ում ես սիրում, ոնց ուզում ես սիրի, Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով։ Սա պատկառելի ամբիոն է, ու չէի ցանկանա, որ նման համաձայնագրի քննարկումը նման մակարդակ կրեր խորհրդարանում, այն էլ այս կարևորագույն ամբիոնից: Եթե կան մարդկային խմբեր, որոնք ցանկանում են Հայաստանը մեկուսացնել, դա անհնարին է, հնարավոր չէ»:
Երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջին քայլն արված է, բայց ինչպես նշեց Ռ. Սաֆրաստյանը՝ այստեղ շատ կարևոր է երկու առաջնորդների դեմքը պահպանելը, որովհետև երկուսն էլ հանդես եկան շատ սուր հայտարարություններով: Ի՞նչ է ենթադրում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը. ըստ Ռուբեն Սաֆրաստյանի`դա կապված է տնտեսական գործընթացների հետ:
«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրում: Ինչ վերաբերում է միջպետական վարկին, ապա այն իրականացվում է այդ զարգացման շրջանակում. մի փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս առաջին հերթին ունենալու ժամանակակից եւ համատեղելի սպառազինություն եւ դա իրականացնելու ՌԴ եւ ՀԱՊԿ-ի շրջանակում ներքին գներով, ինչպես նաեւ կապեր ունենալու տարբեր կազմակերպությունների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի մամուլի ծառայությանը:
«Վճռական կերպով դատապարտում եմ ահաբեկիչների կեղտոտ գործողությունները»,- ասել է Ալիևը՝ հավաստիացնելով, որ «այս ծանր օրերին, ինչպես միշտ, Ադրբեջանը Թուրքիայի հետ է»:
«Եթե պատգամավորը չի կարդում Սահմանադրությունը և չգիտի այդ Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելու կարգը, սա արդեն խնդիր է: Ընդ որում, այդ հոդվածը նախատեսում է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության դեպքում կարող է նշանակվել հանրաքվե: Եվ այսպես շարունակաբար աղավաղել իրավական կարգավորումների էությունը՝ արդեն դարձել է մեր որոշ գործընկերների համար վարքագիծ»,- նշեց Կ. Նահապետյանը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոն այցից հետո չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել դուրս գալ Եվրամիության կազմից:
«Ներկա պայմաններում ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը եւ Ստամբուլում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը հանձնարարել են Չինաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից, իսկ Թուրքիայում գտնվողներին՝ պահպանել զգոնությունը»,- ասել է Խուն Լեյը ճեպազրույցի ընթացքում:
Ադրբեջանական ընկերությունները Հարավկովկասյան գազատարի ընդլայնման համար մինչև 2020թ. կծախսեն մոտավորապես 820 միլիոն դոլար, իսկ գազատարի ընդլայնման ընդհանուր արժեքը կազմում է 4,9 մլրդ դոլար:
«Եթե Ձեզ թվում է՝ մեր վրա հարձակվեն, մենք մեկին պետք է հարցնենք ինքնապաշտպանությունն իրականացնելու համար, ուրեմն՝ դուք այս աշխարհից չեք: Եթե տենց լիներ՝ ապրիլյան պատերազմում էլ պետք է զանգեինք՝ հարցնեինք՝ մեզ վրա կրակում են, մենք էլ կրակե՞նք, թե՞ չէ: Էս ի՞նչ միամիտ, պրիմիտիվ մոտեցումներ են: Մենք իսկապես երևի ուրիշ աշխարհներում ենք ապրում»:
Պարզվել է Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:
«Ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժի առաջնորդ, որ գնում է ընտրության, և ինքն արդեն հաշտված է պարտության հետ: Բնականաբար, բոլոր քաղաքական ուժերը, առավելևս՝ իշխող քաղաքական ուժը, որ այսօր մեծամասնություն է, և էապես տարբերվում է մյուս քաղաքական ուժերից, այդ քաղաքական ուժի առաջնորդը և ընդհանրապես ցանկացած քաղաքական ուժի առաջնորդ չպետք է ունենա պատվողական տրամադրություն, այլ պետք է ունենա հաղթողական տրամադրություն»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջը Դմիտրի Մեդվեդևին` Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց Հ. Բագրատյանի ելույթը՝ հորդորելով նրան անուններ տալ, թե ով է քծնել. «Եթե քծնող կա, անուններ տվեք, մենք պաշտպանում են ՀՀ-ի շահերը, ու այս պայմանագրի վավերացմանը կողմնակից ենք բացառապես՝ մեր երկրի շահերից ելնելով: Ընդմիջմանը ես ձեզ հետ կզրուցեմ քծնողների մասին»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հաստատել է, որ Բեռլինում այս գիշեր դիվանագիտական համարանիշներով հրկիզված ավտոմեքենաների թվում եղել է նաև Վրաստանի դեսպանության ավտոմեքենան, տուժածներ չկան:
Բեռլինում լույս հունիսի 29-ի գիշերը դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի ավտոմեքենաներ են հրկիզվել: Դրանց թվում է նաեւ Գերմանիայում Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ կապված երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որը վերջին տվյալների համաձայն՝ խլել է 36 կյանք, ևս 147 մարդ վիրավորվել է:
ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ն կհաղթի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լ.Սարգսյանը նշեց, որ խնդիրը ռեսուրսի մեջ է: «ՀՀԿ-ն ունի ամենամեծ ռեսուրսը և կարողացել է արդյունավետ օգտագործել»,- ասաց Լ. Սարգսյանը:
«Ի՞նչ է տվել մեզ ՀԱՊԿ-ը. ՀԱՊԿ-ը մեզ շատ բան է տվել, նաև այսօր այն սպառազինությունը, որ մենք ստանում ենք, ստանում ենք այդ պայմանագրի շրջանակներում: ՀՀ-ի ռազմավարական դաշնակցությունը ՌԴ-ի հետ երկարաժամկետ պետք է լինի, պետք է խորացնենք, և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցումը չպետք է ունենա այլընտրանք, որովհետև այլընտրանքը Թուրքիան է»: