Ուկրաինայի խնդրով իրադարձությունները շատ լավ են զարգանում. Թրամփ

Աբու Դաբիում կայացած բանակցությունների վերաբերյալ Թրամփը նշել է, որ Ուկրաինայի հարցով շատ լավ զարգացումներ են նկատվում։

ԱՄՆ նախագահը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի Լրագրողի հարցին։

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Աբու Դաբիում բանակցություններն անցկացվել են երկու օր՝ հունվարի 23-ին և 24-ին։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ բանակցությունները լավ են անցել, կողմերը քննարկել են բոլոր վիճելի հարցերը։ Լրատվամիջոցը նաև հայտնել էր, որ Աբու Դաբիում հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031