Վրաստանից Հայաստանի սահման տանող ճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար

Վրաստանից Հայաստանի սահման տանող ճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար. հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

Սահմանափակումները վերաբերում են Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-146 կմ հատվածին (Այազմա- Նինոծմինդա)։ Կցորդիչով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցներին արգելվում է ճանապարհն անցնել երեկոյան ժամը 20:00-ից մինչև առավոտյան 10:00-ն։

Սահմանափակման պատճառը մերկասառույցն է։ Բեռնատարներին թույլատրվում է երթևեկել այլ ժամերին։ Մյուս բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։

Տեսանյութեր

Լրահոս