
ԵԱՀԿ-ն ընդունել է Վրաստանի առաջարկած բանաձևը Վրաստանի հակամարտության մասին

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում անցկացվող ամառային նստաշրջանի ժամանակ ընդունել է «Հակամարտությունը Վրաստանում» բանաձևը, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալյովը հայտարարել էր, թե վրացական կողմի ներկայացրած փաստաթղթի նախագիծը հակառուսական է ու քաղաքականացված:
Բանաձևը բաղկացած է 17 կետից: Դրանում ասվում է, որ Վրաստանը չի ճանաչում Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև կնքված պայմանագրերը, ինչպես նաև կոչ է արվում Մոսկվային կատարել կրակի դադարեցման մասին համաձայնագրի պայմանները, որը ստորագրվել է 2008թ. օգոստոսին:
Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը 2008թ. օգոստոսի 26-ին: