Վրաստանից արտաքսվել է 87 օտարերկրացի

Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը վերջին օրերին Վրաստանից արտաքսել է 87 օտարերկրյա քաղաքացիների։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Դեպարտամենտի տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտի ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Բանգլադեշի, Թաիլանդի, Իսրայելի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի, Սուդանի և Սիրիայի քաղաքացիներ։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստանի տարածք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031