Բաժիններ՝

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրարշավը, որին կմասնակցեն ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից հաստատված վեց թեկնածուներ, ինչի մասին հայտնել է IRNA գործակալությունը։

Ինչպես նշում է IRNA­-ն, թեկնածուները կարող են իրենց ընտրարշավն սկսել ցանկացած օր մինչեւ մայիսի 18-­ը, որը լռության օր է հայտարարված մայիսի 19-­ին պլանավորված ընտրություններից առաջ:

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարելու են պետության ներկայիս ղեկավար 69-ամյա Հասան Ռոուհանին, Իրանի 60-­ամյա առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրանի 56-­ամյա քաղաքագլուխ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Իրանի արդյունաբերության 70-­ամյա նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան, երկրի մշակույթի նախարարության 70-­ամյա նախկին ղեկավար Մոստաֆա Միրսալիմը եւ

Իրանի 50­-ամյա նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսին: Ընդամենը ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 1636 թեկնածու: Նախագահի պաշտոնի թեկնածու գրանցվելու փաստաթղթեր էր ներկայացրել նաեւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, բայց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չթույլատրեց նրա մասնակցությունը:

Եթե մայիսի 19-­ին պլանավորված քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա դրանից մեկ շաբաթ անց Իրանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահի նախորդ ընտրություններում Հասան Ռոուհանիին հաջողվել էր ապահովել ընտրողների 51 տոկոսի աջակցությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս