Բաժիններ՝

Իսրայելը պայքարելու է Լապշինին ստանալու համար

Իսրայելը փորձելու է հասնել նրան, որ Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր պատիժը կրի հայրենիքում: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az լրատվականը:

«Մենք ջանքեր ենք գործադրել և շարունակելու ենք գործադրել օգնելու Լապշինին, ով միաժամանակ հանդիսանում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի: Եթե Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, մենք փորձելու ենք հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում»,­-ասել է Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7­-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս