Ջենիֆեր Լոպեսը միացել է «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին
Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին: Իր աջակցության մասին տեսագրությունը հրապարակվել է համացանում:
«Մենք պետք է հետևողական լինենք մարդու իրավունքների պաշտպանության գործում, օգնենք փախստականներին և երեխաներին: Իմ անունն է Ջենիֆեր Լոպես և ես խոստանում պահել խոստումը և երբեք չմոանալ»,-ասել է Ջենիֆեր Լոպեսը:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն:
Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհու: Անայի համար մրցակցություն է ծավալվում Մայքլի և Քրիսի միջև: Սիրային եռանկյունու պատմությունը զարգանում է Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության սյուժետային գծերի զարգացմանը զուգահեռ: