Բաժիններ՝

Պորոշենկոն աղքատանում է, բայց մնում է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց տասնյակում. «Ֆոկուս»

Ուկրաինայի նախագահ եւ Roshen կորպորացիայի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն ութերորդից տասներորդ հորիզոնականն է տեղափոխվել երկրի ամենահարուստ մարդկանց տասնյակում: «Ֆոկուս» հանդեսի վարկածով, պետության ղեկավարի կարողությունը, 2016 թվականի արդյունքներով, գնահատվում է 589 մլն դոլար՝ մեկ տարի առաջվա 750 միլիոնի դիմաց:

Ուկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց վարկանիշը, ըստ հանդեսի վարկածի, կրկին գլխավորել է CKM խմբի սեփականատեր Ռինատ Ախմետովը, որի կարողությունը կազմել է 2,2 մլրդ դոլար: Վարկանիշի համաձայն, ինչպես եւ մեկ տարի առաջ, երկրորդ, երրորդ եւ չորրորդ դիրքերն զբաղեցնում են «Պրիվատ» խմբի համասեփականատերեր Իգոր Կոլոմոյսկին եւ Գենադի Բոգոլյուբովը (1,2­ական մլրդ դոլար) եւ Վիկտոր Պինչուկը (1,1 մլրդ դոլար)՝ համապատասխանաբար:

Տասներորդից հինգերորդ տեղն է բարձրացել «Կեռնել Գրուպ»­ի սեփականատեր Անդրեյ Վերյովսկին (871 մլն դոլար), իսկ 2015 թվականին հինգերորդ տեղն զբաղեցրած «Միրոնովյան հացամթերքի» սեփականատեր Յուրի Կոստյուկը (738 մլն դոլար) զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը:

Վեցերորդից յոթերորդ դիրքն է տեղաշարժվել DCH Group­-ի սեփականատեր Ալեքսանդր Յարոսլավսկին (734 մլն դոլար), իսկ 18­-րդ դիրքից ութերորդն է բարձրացել Ferrexpo­-ի սեփականատեր Կոնստանտին Ժեւագոն (635 մլն դոլար): Առաջվա պես իններորդ տեղն զբաղեցնում է Group DF­-ի սեփականատեր Դմիտրի Ֆիրտաշը (623 մլն դոլար):

Ըստ հրատարակության վարկածի, վարկանիշի նոր մասնակիցներն են դարձել «Ինտեր» հեռուստաալիքի համասեփականատեր Վալերի Խորոշկովսկին, որը 356 մլն դոլար կարողությամբ եզրափակում է ուկրաինացի հարուստների քսանյակը, «Իմեքսբանկ»­-ի համասեփականատեր Լեոնիդ Կլիմովը (71-­րդ տեղը, 75 մլն դոլար) եւ Կրյուկովյան վագոնաշինական գործարանի համասեփականատեր Վլադիմիր Պրիխոդկոն (83-­րդ
տեղը, 62 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս