Իվանկա Թրամփի է նրա ամուսնու դերակատարությունն անթույլատրելի մեծ է Սպիտակ տանը
ԱՄՆ-ի քաղաքացիների կեսից ավելին այն կարծիքին է, որ Սպիտակ տանը պետության ղեկավարի դստեր՝ Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների դերակատարությունն անթույլատրելի մեծ է: Այս մասին վկայում են ապրիլի 19-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել է ամերիկյան Քուինիփեքի համալսարանի կողմից:
Հարցման տվյալներով՝ այս կարծիքը պաշտպանում է հարցվածների 53 տոկոսը: Դրա հետ մեկտեղ ամերիկացիների 36 տոկոսը նպատակահարմար է համարում Իվանկա Թրամփի աշխատանքը երկրի վարչակազմում: Ջարեդ Քուշների նկատմամբ նմանօրինակ կարծիք է հայտնել ԱՄՆ-ի քաղաքացիների միայն 32 տոկոսը:
Ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից անմիջապես հետո նրա դուստրը հայտարարել էր, որ չի պատրաստվում որեւիցե պաշտոնի հավակնել ամերիկյան նոր վարչակազմում: Սակայն մարտին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ նա նախագահի հատուկ օգնականի պարտականություններն է կատարելու է Սպիտակ տանը:
Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, հունվարին նշանակվել է ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: