ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ

Հայկական հարցերի հետ կապված ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

«Աշխատանք տարվում է Թրամփի վարչակազմի հետ, նամակներ են գրվում նախագահին: Նախագահի վարչակազմի հետ կա երկխոսություն, կարծիքների փոխանակում: Դրանից բացի, հանդիպումներ են անցկացվում կոնգրեսականների հետ: Այսօր դժվար է ասել, թե նախագահն ինչ է մտածում, որովհետև երբեք չգիտենք, թե  ինչ է ասելու: Ասեմ, որ նախագահ Թրամփին անձամբ ճանաչող հայեր կան, մենք փորձում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները»,- ասաց Արփի Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930